«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Այժմ գործում է ծավալվող պրոտեստը բարուրում խեղդելու մեթոդը

Այժմ գործում է ծավալվող պրոտեստը բարուրում խեղդելու մեթոդը
23.04.2024 | 11:02

Քչերն են ավելի լավ տիրապետում բողոքի և պրոտեստի աճի անատոմիային, քան՝ Փաշինյանը: Դատելով նրանից, թե ինչպես է երկրում բոլորիս ուղեղը իշխանական և թշնամական քաղաքական աղանդավորական քարոզչամեքենան լցնում ինֆոտեռորով, կարելի պնդել, որ պրոտեստը, այն էլ դեռ լոկալ և պասիվ պրոտեստը, ոչ միայն անհանգստացրել է իշխանություններին, այլև նրանք պատկերացնում են ակտիվ պրոտեստի ավերիչ էֆեկտն իրենց նկատմամբ: Այժմ գործում է ծավալվող պրոտեստը բարուրում խեղդելու մեթոդը:

Երեք մակարդակով գործողություն՝ հանրային-հոգևոր-քաղաքական:

Հանրային պրոտեստը չլռելն է, խոսելն ու պահանջելն է, վտանգները գիտակցելն ու դիմադրելն է, գերակայություններն ընկալելն է, պատրաստակամություն հայտնելն է, փոքր և մեծ միջավայրերում անհամաձայնությունը, միտք, կարծիք ազդարարելն ու տարածելն է և, վերջապես, լինելը:

Հոգևոր պրոտեստը հանրային պրոտեստին տեր կանգնելն է, հավատավոր համայնքի կողքին կանգնելը, բարոյականի ու ազգայինի պահպանմանն ու պաշտպանմանը հովանավորելը:

Քաղաքական պրոտեստը, վերևում նշված երկու մակարդակներից սնուցվելով, քաղաքական առաջարկ անելն է, դեղատոմս առաջարկելն է, որը պետք է ունենա գոնե կարճաժամկետ հորիզոն, լիդերային տեսք և խոհեմություն:

Հանրային և հոգևոր մակարդակներն առկա են: Իշխանությունը գիտի, որ վերջին ակորդը քաղաքականում է լինելու, և ամեն բան անելու է այն չեզոքացնելու համար. որքան ամրանան հանրային և հոգևոր մակարդակները, այնքան առայժմ կաղացող քաղաքականը կամրանա: Գիտեմ, որ դժգոհություններն ու հիասթափությունը քաղաքականից մեծ են, բայց հավատացեք, որ այլ տարբերակ չկա, պետք է ամուր լինել և ստիպել, որ քաղաքականը ևս ձևավորվի ու աշխատի, դա ուրիշ որևէ մեկը չի անելու, բացի մեզանից:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1091

Մեկնաբանություններ